Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հռոմում Էրդողանի պատճառով բախումներ են եղել

Հռոմում Էրդողանի պատճառով բախումներ են եղել
06.02.2018 | 00:02

Իտալիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցի պատճառով փոքր բախումներ են եղել ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև:
Սուրբ Հրեշտակի ամրոցի հարևանությամբ չթույլատրված բողոքի ակցիային մասնակցել է մոտ 150 մարդ: Նրանք դեմ են Էրդողանի քաղաքականությանը, Աֆրինում քրդերի դեմ գործողություններին: Բողոքի ակցիային, բացի քրդերից, մասնակցել են նաև երիտասարդ իտալացիները։

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ